Jump to content

Ժոֆիա Դենեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոֆիա Դենեշ
Ծննդյան անունհունգ.՝ Deutsch Zsófia Stefánia Mária
Ծնվել էհունվարի 14, 1885(1885-01-14)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհունվարի 23, 1987(1987-01-23)[1] (102 տարեկան) կամ հունվարի 22, 1987(1987-01-22)[2] (102 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց[3][4]
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1900)
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
ԱմուսինAndor Nagy? և József Szalatnyay?
 Zsófia Dénes Վիքիպահեստում

Ժոֆիա Դենեշ (հունգարերեն՝ Zsófia Józsefné Szalatnyay Dénes, հունվարի 14, 1885(1885-01-14)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 23, 1987(1987-01-23)[1] կամ հունվարի 22, 1987(1987-01-22)[2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կին գրող[5]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոֆիան ծնվել է Բուդապեշտում[5]։ 1910-ական թվականներին աշխատել է որպես հունգարական Pesti Napló և Világ ամսագրերի փարիզյան թղթակից[6], հոդվածներ, ռեպորտաժներ, ակնարկներ գրել Իգոր Ստրավինսկու բալետների Վացլավ Նիժինսկու բեմադրությունների և մշակութային այլ նշանակալի երևույթների մասին։ 1919 թվականի հունգարական հեղափոխության պարտությունից և Հունգարական խորհրդային հանրապետության անկումից հետո մեկնել է Վիեննա, որտեղ մինչև 1925 թվականը աշխատակցել է հունգարալեզու թերթին։ Այնուհետև վերադարձել է Բուդապեշտ և այստեղ նույնպես զբաղվել ժուռնալիստական աշխատանքով, պայքար մղել հանուն կանանց իրավունքների և հանուն պացիֆիզմի[5]։

Ժոֆիան մի մարճ ժամանակ նշանված է եղել հունգարացի անվանի բանաստեղծ Էնդրե Ադիի հետ և 1935 թվականին հուշեր է գրել նրա մասին ու հրատարակել Élet helyett órák («Ժամեր՝ կյանքի փոխարեն») խորագրով։ 1957 թվականին լույս է ընծայել Akkor a hársak épp szerettek («Այն ժամանակ լորենիները սեր էին շնչում») ստեղծագործությունը՝ դարձյալ իր և Ադիի հարաբերությունների մասին[6]։ 1976 թվականին հիմնադրել է Էնդրե Ադիի անվան գրական մրցանակ[5]։

Ժոֆիա Դենեշն է գրել Վլադիմիր Լենինի մասին հունգարական առաջին կենսագրական գիրքը։ Նա գիտեր իր ժամանակի նշանավոր շատ մարդկանց, այդ թվում՝ Զիգմունդ Ֆրեյդին, բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեին...[7]:

1985 թվականին հրատարակել է Ami a százból kimaradt («Ինչ է մնացել հարյուրից հետո») գիրքը։ Այդ ժամանակ նա Հունգարիայի ամենածեր գրողն էր[7]։

Ժոֆիա Դենեշը մահացել է Բուդապեշտում[6], 102 տարեկան հասակում[7]։

Երկերի ընտրանի[6]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zrínyi Ilona, պատմավեպ (1959)[7]
  • Gyalog a baloldalon («Հետիոտնը ձախ ափին») (1965)
  • Párizsi körhinta («Փարիզյան կարուսել»), memoirs (1966)
  • Szivárvány («Ծիածան»), memoirs (1970)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. https://epa.oszk.hu/00000/00003/00030/adattar.html
  4. https://epa.oszk.hu/00000/00003/00030/nevmutato.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Zsofia Denes». Toledo Blade. 1987 թ․ հունվարի 23. էջ 3.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Wilson, Katharina M (1991). An Encyclopedia of Continental Women Writers. Vol. Volume 1. էջ 302. ISBN 0824085477. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Hungarian writer Zsofia Denes, 102». Chicago Tribune. 1987 թ․ հունվարի 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոֆիա Դենեշ» հոդվածին։